RETRO YERITASARDAKAN

Արդյո՞ք տարբերվում են մեր և ձեր հիշողությունները։ Եկեք պարզենք միասին։ Երեք սերնդի ներկայացուցիչների՝ Աննայի, Ռոբի և Անիի հետ կնստենք ժամանակի գնացքը, կսլանանք դեպի անցյալ ու կհիշենք բոլորիս ջահելությունը։ Քննարկելու ենք տարբեր տարիների վառ իրադարձությունները և փոխանցելու 29-41 րոպե դրական էներգիա։ Էսքան բան ։)))

Listen on:

  • Apple Podcasts
  • Podbean App
  • Spotify
  • Amazon Music
  • PlayerFM
  • Samsung
  • Podchaser

Episodes

Wednesday Feb 14, 2024

*էպիզոդ Զառա Տոնիկյանի հետ
Մեր հյուրն է վառ ու անկրկնելի Արմինե Գրիգորյանը։
Ինչու նա որոշեց թատրոնից տեղափոխվել էստրադա, ինչպես էին ծնվում նրա երգիծական ժանրի երգերը, նաև՝ երգչուհին պատմում է երիտասարդ տարիների կյանքի հետաքրքիր մանրամասներ։

Thursday Feb 01, 2024

*էպիզոդ Զառա Տոնիկյանի հետ
 
Այս էպիզոդում եկել-հասել ենք 2013 թվական։ 
Ինչպես է օժիտ հասկացությունը հասել մեր հասարակությանը և ինչ տեղ է զբաղեցնում ավանդույթների շարքում, որոնք են վատ, լավ և խելահեղ օժիտները. սովետական օժիտի առանձնահատկությունն ընդգծելով՝ հասկանում ենք տաբեր սերունդների պատկերացումները «բաժինք» երևույթի վերաբերյալ։

Wednesday Jan 24, 2024

*էպիզոդ Զառա Տոնիկյանի հետ
Պարզում ենք, թե աստղերը ինչ անհավանական և  տարօրինակ նվերներ են ստանում, պատմում ենք, թե ինչ նվեր մատուցեց Դոնալդ Թրամփը իր կնոջը որպես հարսանեկան նվեր 1977 թվականին։ Դե իհարկե, կհիշենք նաև մե՛ր կյանքի «ամենաանկապ և տանը մնացած» նվերների մասին։

Sunday Dec 31, 2023

Շնորհավորում ենք բոլորի Ամանորը 🎄

Wednesday Dec 20, 2023

Նախաամանորյա մեր հյուրն է թատրոնի և կինոյի անկրկնելի արտիստուհի Լալա Մնացականյանը։ Զրույցի ընթացքում իմանում ենք, թե ում դերը պիտի խաղար «Մեր Բակ»-ում, ինչու օպերատորները չէին անջատում տեսախցիկները, ամանորից քանի օր առաջ է Լալան հասցնում տները կարգի բերել, ինչ քանակի նվերներ է ստացել երեխա ժամանակ և շատուշատ այլ պատմություններ։

1956 | ԿՐԿԵՍ

Wednesday Dec 13, 2023

Wednesday Dec 13, 2023

Խոսում ենք հայկական, սովետական, համաշխարհային կրկեսից։ Հիշում ենք կրկեսի նշանավոր մարդկանց՝ հայ փահլևանների (լարախաղաց), հանրահայտ վարժեցնողների, ծաղրածուների ու մնջախաղացների, նաև՝ անսպասելի մանրամասներ ԵԹԿՊ-ի ուսանողական տարիներից ու Սոս Սարգսյանից, Սիրկ դյու սոլեյի («Արևի կրկես») "Օ" շոուից և Կոպերֆիլդի ներկայացումներից։
Ու կիմանաք՝ մեզնից ով երբևէ ՉԻ եղել կրկեսում և ինչու։

Wednesday Dec 06, 2023

Մեր հյուր Նառա Պապյանը հեռավոր 90-ականներին Մոսկվայում ստեղծում է «Արեգակ» հայկական երիտասարդական կենտրոնը։ 
Էպիզոդում քննարկում ենք այդ տարիների Մոսկվայի հայ երիտասարդների կյանքը։ «Արեգակ»-ն ապագա արտիստներն էին, նրանց սիրավեպերն ու հարսանիքները, ակտիվ հայ երիտասարդների անակնկալ պատմությունները, երբ անիրատեսական պայմաններում նրանց մոտ ստացվում էր անհնարինը։

Wednesday Nov 29, 2023

Ֆասթֆուդ կար նաև 1962-ին։ Հիշում ենք լեգենդար լահմաջոանոցները, պելմեննոցները, այլ համով տեղեր ու մանրամասներ արագ սննդի մասին հենց ականատեսների պատմածներից՝ 10 կոպեկով կարկանդակներ, 30 կոպեկով գարեջուր ու 80 կոպեկով քյաբաբ։

Wednesday Nov 22, 2023

«Անաստված» ամսագիր , «Անաստվածների միություն», Հոդված «Անաստված»-ի մասին, նաև՝ ռուսալեզու ամսագիրը՝ "Безбожник"
 

Wednesday Nov 15, 2023

Քննարկում ենք, թե որտեղի՞ց են մեր տաքսիի վարորդները՝ Պսկովսկից, Սևաստոպոլսկից, թե՞ Սոչիներից։ Ինչո՞ւ են նրանց ասում Շեֆ կամ Վարպետ։ Եվ ինչ զվարճալի ու 18+ պատմություններ են պատմում հայկական տաքսիներում։ Հռհռալու և շատ ուրիշ այլ փաստեր տաքսիների մասին մեր այս էպիզոդում։
 
We are discussing where our taxi drivers are from: Pskovsk, Sevastopolsk or Sochi. Why are they called Sheff or Master? And what fun and 18+ stories they tell in Armenian taxis. Hilarious and many other facts about taxis in our new episode.

Friday Nov 10, 2023

Լրագրող, Մեդիամաքսի հիմնադիր Արա Թադևոսյանը պատմում է իր և աշխարհահռչակ ռոք աստղերի արկածների մասին Հայաստանում։
Քննարկում ենք որոշ դրվագներ Արայի՝ «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքից։ Պարզում ենք՝ ինչպես Գիլանը կնքեց նրա աղջկան, սարքեց իր ատամը երևանցի ատամնաբույժի մոտ, ստացավ շքանշաններ Հայաստանի կողմից այլ ռոք աստղերի հետ միասին։ Ու էլի լիքը կուրյոզներ․․․

Wednesday Nov 08, 2023

Լրագրող, Մեդիամաքսի հիմնադիր Արա Թադևոսյանը պատմում է իր և աշխարհահռչակ ռոք աստղերի արկածների մասին Հայաստանում։
Քննարկում ենք որոշ դրվագներ Արայի՝ «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքից։ Պարզում ենք՝ ինչպես Գիլանը կնքեց նրա աղջկան, սարքեց իր ատամը երևանցի ատամնաբույժի մոտ, ստացավ շքանշաններ Հայաստանի կողմից այլ ռոք աստղերի հետ միասին։ Ու էլի լիքը կուրյոզներ․․․

Wednesday Sep 13, 2023

Հայտնի և փայլուն քանդակագործ Արա Հարությունյանի որդի՝ դիվանագետ Արամ Հարությունյանը պատմում է՝ ինչպես իր հայրիկի հնարամտության շնորհիվ Հիսուսի ձեռքերը հայտնվեցին սովետական Երևանի կենտրոնում, ինչու ռուս գեներալները չհավանեցին հայկական արծվի քանդակը, ով էր ուզում կտրել-տանել Կոմիտասի հուշարձանի ծիրանի ծառը և այլ մանրամասներ հանճարեղ վարպետի կյանքից ու գործունեությունից։
 
The son of the famous and brilliant sculptor Ara Harutyunyan diplomat Aram Harutyunyan tells how, thanks to his father's ingenuity, the hands of Jesus appeared in the center of Soviet Yerevan, why the Russian generals did not like the sculpture of the Armenian eagle, who wanted to cut down the apricot tree of the statue of Komitas, and other details from the life of the genius artist.

Wednesday Sep 06, 2023

2000 թվականին նվիրված էպիզոդում քննարկում ենք ապոկալիպտիկ կանխագուշակումները, հայկական առաջին էրոտիկ ամսագիրը՝ «Էրոս», սխալները սեքսում, ամերիկահայերին, նրանց ռումինական կահույքն ու պլպլան Նոր Տարին։
 
In the 2nd season opening episode we speak about year of Millennium - 2000. Starting from apocalyptic predictions and Armenian 1st erotic magazine “Eros”ending with sex mistakes, American Armenians and their Romanian furniture.

Wednesday Jul 26, 2023

Արփին պատմում է իր սիրո մասին, որն առաջին հայացքից չէր, գովում է կիսուր-մայրիկին և պատրաստում իր դստեր օժիտը։ Իսկ Անին, Ռոբը ու Աննան կիսվում են որոշ անձնական հարսանեկան մանրամասներով։ Արդյունքում պարզվում է, որ Աննան չուներ հարսնաքույր, Անին՝ հարսի քող, իսկ Ռոբը՝ լուրջ մտքեր։
Arpi tells about her love, which was not at first sight, praises her mother-in-law and prepares her daughter's dowry. And Annie, Rob and Anna share some personal marriage details. As a result, it turns out that Anna didn't have a bridesmaid, Ani didn't have a bridal veil, and Rob didn't have serious intensions.

Wednesday Jul 19, 2023

Ինչ էին գրում 1930-ականների պարբերականներն ու թերթերը։ Ընտրել ենք ամենքից մի քիչ-մի քիչ՝ Ամերիկա, Սովետական միություն և հայկական սփյուռք։ 
Կիմանաք՝ որտեղից Ռոբը գտավ թեհրանական ուտեստներ, Աննան՝ անտառապահների կոլեկտիվ, իսկ Անին՝ լենինյան կայծ։ Կպարզենք՝ ինչով են տարբերվում առողջ քննադատությունն ու գործ տալը։
Հռհռում ենք, կարդում, մի քիչ էլ՝ քննադատում։

Wednesday Jul 12, 2023

Հյուր գնացինք Ռաիսա Մկրտչյանին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այնտեղ էլ զրուցեցինք ու ձայնագրվեցինք։
Իմացանք, թե ոնց է համատեղել աստղային կարիերան և ընտանեկան կյանքը, ինչու էր երգում հայ (և ոչ միայն) լավագույն կոմպոզիտորների երգերը, ինչ էր հագնում երիտասարդ տարիքում և ինչ է սովորեցնում այսօրվա երիտասարդությանը։ 
We visited Raisa Mkrtchyan at the State Conservatory building, where we held talks and made the episode recordings.
We learned how she balanced her star career and family life, why she sang the songs of the best Armenian (and not only) composers, what she wore when she was young and what she teaches today's youth.

Wednesday Jul 05, 2023

Որտե՞ղ տեղի ունեցավ ԽՍՀՄ առաջին պաշտոնական ռոք համերգը։ Քննարկում ենք՝ ինչու էին հայ ռոքերներն ամենահամարձակները, և ինչպես էր վրացական ռոք խումբը երգ գրել Ջոն Լենոնի համար վաղ 50-ականներին։ Նաև՝ ի՞նչ էին թաքցնում կանայք իրենց խալաթների տակ 1966-ի լողափերին: Ռոքի մասին խոսում ենք նորովի մեր հերթական էպիզոդում։
Where did the first official rock concert take place in USSR in 1966? Also talking about why Armenian rock musicians were the bravest and how Georgian rock band wrote a hit for John Lennon in 50-s. And what did girls hide under their robes at the beach in 1966? About these and about rock in our new episode.

Wednesday Jun 28, 2023

Իսկապե՞ս մենք բոլորս այցելում ենք բախտագուշակներին անկախ ժամանակաշրջանից և տարիքից։ Արդյո՞ք Աննայի ոտքի սպին ներծծվեց Կաշպիրովսկու շնորհիվ։ Իսկ Անիի հայրիկը թողե՞ց ծխելը, երբ կապանյան էքստրասենսը հաշվեց մինչև երեքը։ Հանե՞ց տիկին Ռուզանը մեր հյուրի ամուսնության կողպեքը։ Եվ, ի վերջո, Ռոբի հետ միասին ստուգենք՝  նավս կա, թե չէ մեկ բաժակի ու երկու լուցկու միջոցով։ 
Do any of us go to fortune tellers, whether in the past decade or today? Did Anna's scar disappear after Kashpirovski TV show? Did Ani's father quit smoking when the psychic counted to three? What did Ruzanna do to open our guest's lock of singleness? Let's find out with Rob if you are under the evil eye with 1 glass and 2 matches. Listen to our new episode, otherwise ...

Wednesday Jun 21, 2023

Հիշենք հայկական առաջին 16-հարկանի շենքը, գունավոր պաղպաղակն ու «վալյուտնի» բառը։ Անսպասելի մանրամասներ և պիկանտ հանդիպումներ Երևանի հյուրանոցներից մեկում։ Այս ամենն ու մի քիչ Էլ 18+ մեր նոր էպիզոդոում։
The very first Armenian skyscraper, colored ice-cream and valyutniy bar. Unexpected stories and spicy rendezvous in one hotel. These and a bit of 18+ in our new episode.

Wednesday Jun 14, 2023

Դերասանուհիներ Ելենա Բորիսենկոն և Լիլի Վարդանը հիշում են 1991 թվականի իրենց Ավարտականն ու Վերջին Զանգը։
Բացահայտել ենք՝ ինչպես են մեր հյուրերը դարձել դերասանուհիներ։
Պարզել ենք՝ ինչ էր 1991-ի սոսինջանոցը ու քննարկել նրանց ջահել տարիների պռիչոսկաները, հագուստը, սիրելի երգերն ու մի քիչ բամբասել սիրահարվող տղաների մասին։
Beloved actresses Yelena Borisenko and Lily Vardan are sharing their stories of school graduation: hairstyles, fashion, music, romance and more.
Listen and find out what they did that summer and what does sausinjanots mean in our new episode.

Wednesday Jun 07, 2023

1994թ․ Հայաստանի КВН-ի բումը, Մեքսիկայի կյանքը 500 սերիայում, 5-կիլոյանոց բանկայով Nutella-ն և 1 լիտր նավթով ինքնաթիռը․․․ ու մի բան էլ․․․ մարդ կա՞, որ կյանքում McDonald's չի կերել։ Էս ու մնացյալը կպարզենք մեր նոր էպիզոդում։
The boom of Armenian KVN in 1994, the life of Mexica in 500 series, Nutella in a 5-kilogram jar and an airplane with 1 liter of petrol... and one more thing... Is there anyone who has never eaten McDonald's in their life? About these and more in our new episode.

Wednesday May 31, 2023

Մինչև քանի՞ տարեկանն են մեզ հետ մնում ջահել օրերի մականունները։ Ո՞րն էին ավելի շատ նայում 2010-ին՝ “Avatar”-ը, թե՞՝ Կարապետիչի «Շոգեքարշը»։ Ինչո՞վ է տարբերվում թատերականի ուսանողական կյանքը։ Ո՞վ է Երևանի Пресняк-ը և Կապանի աֆրոծամերով աղջիկը։ Այս ամենից խոսում ենք 2010-ին նվիրված մեր 2-րդ էպիզոդում։
To what age do the nicknames from our youngest days remain with us? What have they seen more in 2010: “Avatar” or "Shogeqarsh" with Karapetich? How is the life of a theater student different? Who is Presnyak in Yerevan and the girl with afrobraids in Kapan? About these and more in our 2nd episode dedicated to 2010.

Wednesday May 24, 2023

Ովքե՞ր էին 1985 թվականի super-հերոսները։ Բակի՞ խաղերը, թե՞ Google-ը ավելի շատ մտածելու նյութ կտա։ 85-ի influencer-ը կկիսվե՞ր ընկերների հետ չճարվող իմպըրտնի ծամոնով, թե՞ կթողներ անանուխի հույսին։ Եվ ձեզնից ո՞վ կասի՝ ոնց են խաղում Սիլա-Քացի-Կառատե։ Կեցցե՜ն Bruce Lee-ն, նունչակին ու վիդեոկասետները։ Այս և ուրիշ թեմաներից խոսում ենք 1985-ին նվիրված մեր փոդքասթի 1-ին էպիզոդում։
Who were the superheroes in 1985 in Armenia? Can Google give you better info than the yard friends? Would an 85-influencer share his/her bubble gum with you? And which of you can tell us how to play Sila-Qatsi-Karate? Bruce Lee, nunchaku and videotapes forever! Listen this and more about 1985 in our 1st episode.

Tuesday May 23, 2023

Ընկերներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռետրո Երիտասարդական փոդքասթի անոնսը։ Սրտիկեք, տարածեք և, իհարկե, լսեք մեր առաջին էպիզոդը արդեն մյուս շաբաթ բոլոր փոդքասթ հարթակներում։

Image

Retro Yeritasardakan

Do our memories differ?

Let՛s find it out with three generations. Jump to the time train with us: Anna, Rob and Ani and travel back to the past, hopefully, happy․

We are going to discuss some magnificent events of various years and broadcast positive energy for 29-41 minutes. That’s it ։)))

 

Copyright 2023 All rights reserved.

Podcast Powered By Podbean

Version: 20240320